ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող կենտրոնակայանը զբաղվում է մեղրի արտադրությամբ

ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող  կենտրոնակայանը զբաղվում է մեղրի արտադրությամբ

 ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակներ է տեղադրել եվրոպական բնապահպանական նախագծերի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին ասվում է դաշինքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր մեկ տարեշրջանում, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր յուրաքանչյուր փեթակից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փեթակների տեղադրման նախագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում մեկնարկել է դեռ 2020 թվականին, երբ տարածքում հայտնվեցին առաջին երկու փեթակները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում