«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով Շիրակում ջրարբիացման համակարգ է կառուցվել

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով Շիրակում ջրարբիացման համակարգ է կառուցվել

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Իրականացված աշխատանքներին ու դրանց ընթացքին ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր ծանոթացել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  պատասխանատուները։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։

3 բնակավայրում ստեղծված  «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 21 միավոր գյուղտեխնիկա, որից 4 տրակտոր, շուրջ 74,9 մլն դրամի շրջանակում։ Գյուղտեխնիկա է ձեռքբերվել Գյումրու սելեկցիոն կայանի համար, անասնաբուժական ավտոմեքենա էլ՝ Փանիկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի համար։ Գյուղատնտեսության ոլորտի 6 արտադրող-վերամշակողների տրամադրվել է 136,3 մլն դրամի դրամաշնորհ։

Աշոցք (Հարթաշեն, Բավրա, Մեծ Սեպասար) և Ամասիա (Ամասիա, Մեղրաշատ, Արեգնադեմ) համայնքներում ավարտին են մոտենում կենդանիների հավաքատեղիների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Աշոցքի (Թորոսգյուղ) անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում