«Մեծ լռություն» ներկայացմամբ ազդարարվեց Գյումրու միջազգային թատերական փառատոնի մեկնարկը
Ապրիլի 24-ին Երևանի դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ ազդարարվեց Գյումրու միջազգային թատերական փառատոնի մեկնարկը:
Ներկայացման ավարտին մեկնարկեց «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը:
Հյուրերի շարքում էին ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 10-ը:
Գյումրու միջազգային թատերական փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:
Կարծիքներ