Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մեր 3-րդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը,- հայտնում է «Արմսպորտը»։
1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ։
Կարծիքներ