Կանադայում ՀԱՀ-ից կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Կանադայում Հարավաֆրիկյան Հանրապետությունից կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Ալբերտա նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Դանի Հինշոն, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Այդ Մարդը գտնվում է կարանտինում, եւ դեռ տվյալներ չկան այն մասին, որ վիրուսը վարակել է այլ մարդկանց»,-գրել է նա Թվիթթերի իր էջում:
Հինշոն նշել է, որ վարակման առաջին դեպքը կապված է մարդու հետ, ով վերջերս է վերադարձել ՀԱՀ-ից:
Կարծիքներ