ԱԱ 2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց անգլիացիներին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց անգլիացիներին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում մրցում էին Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները։ 

Հանդիպման 17-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո Չուամենին բացեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ կեսն անցավ գերլարված։ 52-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց ֆրանսիացիների դարպասին, որը վստահ իրացրեց Հարի Քեյնը։

Խաղի 78-րդ րոպեին Գրիզմանը ձախ եզրից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասային հրապարակ, որտեղ առաջինը գնդակին հասավ Օլիվյե Ժիրուն՝ կրկնապատկելով հաշիվը։

Արդյունքում Ֆրանսիան հաղթեց մեկ գնդակի առավելությամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում