Մելիտոպոլում գործել է հակաօդային պաշտպանությունը, լսվել է ավելի քան 10 պայթյուն
Ռուսական և ուկրաինական աղբյուրները հայտնում են օկուպացված Մելիտոպոլի հրետակոծությունների և հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։
«Նախնական տեղեկություններով՝ այրվում է Մելիտոպոլի քրիստոնեական եկեղեցու շենքը, որը օկուպանտները գրավել են մի քանի ամիս առաջ և վերածել հավաքների իրենց որջի», - գրել է քաղաքապետ Իվան Ֆեդորովը «Տելեգրամի» իր ալիքում։
Ավելի վաղ նա գրել էր, որ քաղաքի բոլոր հատվածներում ավելի քան 10 ուժեղ պայթյուն է լսվում։
Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռուսամետ ակտիվիստ Վլադիմիր Ռոգովին, նույնպես հայտնում է պայթյունների մասին։ «Հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել, մոտ մեկ տասնյակ պայթյուն Մելիտոպոլում»,- ասել է նա գործակալության հետ զրույցում։
Կարծիքներ