Պետդեպի բյուջեի նախագծով 88 մլն դոլար օգնություն կտրամադրվի Վրաստանին

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2022 ֆինանսական տարվա բյուջետային ծրագրի՝ նախատեսվում է Վրաստանին տրամադրել 88 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն:
Նշվում է, որ ֆինանսական օգնությունը կուղղվի Վրաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Կրեմլի ազդեցությունների զսպմանը:
«Ֆինանսավորումը կնպաստի ինստիտուցիոնալ վերահսկողությանը, հավասարակշռության ձևավորմանը և օրենքի գերակայությանը, էլ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, անկախ, հուսալի և հավասարակշռված լրատվամիջոցների հասանելիությանը, քաղաքական բազմակարծությանը, հաշտեցման ջանքերին, ներառյալ՝ Աբխազիայի տարածաշրջանում, էներգետիկ անվտանգության բարձրացմանը», – նշված է նախագծում:
Կարծիքներ