Վանաձորի «Ունիվերմագ»-ի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Վանաձորի «Ունիվերմագ»-ի մոտակայքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 10-ին, ժամը 16։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» կոչվող հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում, բախվել են «Լադա» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1954 թ․) և «Մերսեդես C» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով « Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 1974 թ․), Ե․ Տ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 2020 թ․) և «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Լադա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ․-ին դուրս են բերել արգելափակումից: Վերջինս նույնպես հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում