Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկինը՝ Ջիլ Բայդենը, հրապարակել են համատեղ հարկային հայտարարագիր, ըստ որի՝ ընտանիքը 2020 թվականին ունեցել է 607 հազար դոլար եկամուտ, որից 157 հազար դոլարը վճարվել է որպես դաշնային հարկ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Նշվում է, որ եկամտահարկի դրույքաչափը կազմել է 25,9%։ Բացի այդ, մոտ 28 հազար դոլար վճարվել է որպես հարկ Դելավեր նահանգւմ, որտեղ նախագահական զույգը տուն ունի։
Նրանք իրենց եկամտի 5 տոկոսն ուղղել են բարեգործությանը։ 30 հազար դոլար նվիրատվությունն ուղղվել է բարեգործական 10 կազմակերպություններ։
Հարկային հայտարարագիր են հրապարկել նաև փոխնախագահ Քամալա Հարրիսն ու նրա ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը։ Մեկ տարում զույգի եկամուտը կազմել է ավելի քան 1․6 մլն դոլար։ Նրանք 125 հազար դոլար հարկեր են վճարել Կալիֆորնիայում, բարեգործությանն ուղղել 27 հազար դոլար։
Կարծիքներ