Պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այսօր հիվանդանոցում տեսակցել է երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այսօր հիվանդանոցում տեսակցել է երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը այսօր հիվանդանոցում տեսակցել է երկու օր առաջ Դեբեդ գետում հայտնաբերված աղջնակին՝ Արևին։

Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա:

Մարզային հերթական այցի շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրեցին, որ անում են հնարավորը։

Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո»։

Հիշեցնենք,  որ սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում