Վեճ ու կռիվ՝ մահվան ելքով
Ապրիլի լույս 25-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել շտապօգնությունից այն մասին, որ Նոր Արեշի իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ էր եղել 62-ամյա մի տղամարդ։
Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ Դատաբժշկի զննությամբ հանգուցյալի գլխին ու դեմքին հայտնաբերվել են քերծվածքներ։ Ըստ հարազատների՝ վնասվածքների վերաբերյալ 62-ամյա տղամարդն իրենց հայտնել է, թե դրանք փողոցում ընկնելու հետևանք են։
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ ապրիլի 24-ի երեկոյան, ժամը 20.20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի փողոցում հանգուցյալի հետ վիճաբանել և ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ի երեկոյան տղամարդը եկել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Վիճաբանության պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ