Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել
Ղարաբաղի Աղդամի շրջանում (Ակնա) ական է պայթել:
Այս մասին համատեղ հաղորդագրություն են հրապարակել Ադրբեջանի ՆԳՆ-ն, Գլխավոր դատախազությունն ու Ականազերծման գործողությունների գործակալությունը:
Նշվում է, որ տուժածը՝ 1994 թվականին ծնված Հուսեյնով Վիդադի Վուգարը, մոլորվել է գրեյդերով և հայտնվել հակատանկային ականի վրա ականներից չմաքրված տարածքում։
Միջադեպի արդյունքում Վիդադին վնասվածքներ է ստացել աջ ձեռքի հատվածում, նաև վնասվել է տեխնիկան։
Կարծիքներ