Հայազգի երեք ռուս գործարարներ ներառվել են Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկում
Հայազգի 3 երեք ռուս միլիարդատերեր հայտնվել են Forbes-ի 2022 թվականի վարկանիշային ցանկում։ Նրանք են՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) և Սամվել Կարապետյանը։Forbes-ը հյտրարարել է, որ այս տարի մայիսին չի հրապարակի գլխավոր վարկանիշային աղյուսակը, այլ կսահմանափակվի 88 ռուս միլիարդատերերի անունները հրապարակելով: Նրանք ապրիլի սկզբին են ընդգրկվել ամերիկյան Forbes-ի համաշխարհային ցուցակում։
«Մագնիտ» ԲԲԸ-ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 3,2 մլրդ դոլար կարողությամբ։
Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) վարկանիշում զբաղեցրել է 42-րդ տեղը՝ 2 մլրդ դոլար կարողությամբ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 82-րդ տեղում է՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:
Կարծիքներ