Եվրոպայում գազի գներն աճել են` հասնելով 1000 խմ–ի դիմաց 1110 դոլարի
Եվրոպայում գազի ֆյուչերսների գներն աճել են 5,45%–ով` հասնելով 1000 խմ–ի դիմաց 1110 դոլարի։
Այս մասին հայտնում են լոնդոնյան բորսայի տվյալները:
Ըստ TTF եվրոպական հարթակի ցուցիչների, մայիսյան ֆյուչերսների արժեքը աճուրդի բացմանը կազմել է 1027 դոլար, ինչը առևտրային շրջանի նվազագույն ցուցանիշն է դարձել։ Ձմռան վերջ–գարնան սկիզմ ժամանակահատվածում արդեն գազի գները սկսել են կտրուկ աճել: Աճն արագացել է հատկապես այն շրջանում, երբ հայտնի դարձավ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Մարտի սկզբին գազի գինը 4 օր շարունակ թարմացնում էր պատմական առավելագույն ցուցանիշը, որից հետո ամսվա կեսերին ավելի քան եռակի նվազեց։ 1000 խմ–ի դիմաց 3892 դոլար գնային ռեկորդ սահմանվեց մարտի 7-ին։ Սա կապված է Եվրոպայում ռուսական էներգակիրների ներմուծման սահամանափակումների մասին քննարկումների հետ:
Կարծիքներ