Ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը

Ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:  

Ըստ այդմ՝ նա որպես նվիրատվություն 2016 թվականին ստացել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում: Նույն մարզի Ծաղկաձոր համայնքում Քյարամյանը կրկին որպես նվիրատվություն է ստացել միանձնյա սեփականությամբ հողամաս։

Որպես նվիրատվություն 2016 թվականին ՔԿ նախագահը միանձնյա սեփականությամբ երեք հողամաս է ստացել, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում և նույն համայնքում կրկին որպես նվիրատվություն է ստացել անհատական բնակելի տուն։

Որպես ժառանգություն Քյարամյանը ստացել է բնակարան, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որպես նվիրատվություն նույն վարչական շրջանում նա ստացել է անհատական բնակելի տուն։

Երևանի Արաբկիր վարչական շրջանում վերջինս գնել է միանձնյա սեփականությամբ ավտոտնակ։

Հայտարարագրի համաձայն՝ նա 2017 թվականին գնել է 2014 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։

Քյարամյանի բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 10 հազար դոլար, որը տարեվերջին պահպանվել է, 1494.28 դոլար, որը տարեվերջին չի պահպանվել։

Նա տարեսկզբին որպես դրամական միջոց եվրո չի ունեցել, որը տարեվերջին դարձել է 54 եվրո, 23 հազար 578.5 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 մլն 84 հազար 746.9 դրամ:

Կանխիկ դրամները եղել են 50 հազար դոլար, որը տարեվերջին պահպանվել է, և 42 մլն դրամ, որը դարձել է 52 մլն դրամ։

ՔԿ նախագահի տարվա եկամուտները կազմել են 27 մլն 820 հազար 686.79 դրամ, որից 632.15 դոլարը նա որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում ստացել է «Ամիօ բանկ» ՓԲԸ-ից։

27 մլն 574 հազար 123 դրամ էլ կազմել է Քյամարյանի ՀՀ քննչական կոմիտեից ստացած աշխատավարձը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում