Նշվել Է իդեալական ճաշատեսակը երեսուն աստիճան տապի պայմաններում
Ապուրն այն իդեալական կերակուրն Է, երբ դրսում օդի ջերմաստիճանը գերազանցում Է պլյուս 30-ը: Այդ ճաշատեսակի բացառիկ առանձնահատկությունների մասին, որոնք այն անփոխարինելի են դարձնում տապի ժամանակ, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել Է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդագետ, «Աղջիկս, ի՞նչ ես կերել» Telegram-ալիքի հեղինակ Մարգարիտա Արզումանյանը:
Շոգ ժամանակ զգալիորեն ավելանում Է քրտնարտադրությունը, այդպիսով օրգանիզմը պահպանում Է ջերմային հավասարակշռությունը: Սակայն քրտինքի հետ միասին դուրս Է գալիս ոչ միայն ջուրը, այլեւ ազոտ պարունակող նյութերը, հանքային աղերը, միկրոտարրերը եւ վիտամինները, որոնք մտնում են դրա կազմի մեջ, պարզաբանել Է Մարգարիտա Արզումանյանը:
Նրա խոսքով՝ կորուստներն ամենից լավ լրացվում են ապուրի օգնությամբ:
Կարեւոր Է, որպեսզի օրաբաժինը շոգ ժամանակ պարունակի օպտիմալ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ, ջրի մեջ լուծվող վիտամիններ, հանքային նյութեր եւ քիչ հագեցած ճարպեր: Այդ տեսակետից դյուրամարս ապուրները լավ ընտրություն են»,-ասել Է սննդագետը:
Նա նշել Է, որ ապուրները կարող են լինել ե՛ւ տաք, ե՛ւ գոլ: Շոգ ժամանակ դրանք կարող են խթանել քրտնարտադրությունը, որը հովացնող ազդեցություն Է թողնում: Բայց, այնուամենայնիվ, նախապատվությունն ավելի լավ Է տալ սպանախից կամ թրթնջուկից պատրաստված սառը ապուրներին, գասպաչոյին եւ մածնաբրդոշին: Դրա հետ մեկտեղ ճաշատեսակը պետք Է լինի սենյակային ջերմաստիճանի, չափազանց սառը կերակուրից շոգ ժամանակ ավելի լավ Է խուսափել, հավելել Է Մարգարիտա Արզումանյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-
Կարծիքներ