Ալեն Սիմոնյանը հանդիպեց բողոքող քաղաքացիներին

Ալեն Սիմոնյանը հանդիպեց բողոքող քաղաքացիներին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք ցանկանում են, որպեսզի բացվի օդային սահմանը և իրենք կարողանան գնալ ՌԴ։ Ակցիայի մասնակիցները նշում են՝ արդեն մի քանի ամիս է առանց աշխատանքի են մնացել, իրենց գործը ՌԴ-ում է։ Այս պահին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փորձում է ցուցարարների հետ հարցի լուծման ընդհանուր եզրեր գտնել։ Սիմոնյանն առաջարկում է այս պահին մնալ Հայաստանում, մինչև համավարակով պայմանավորված խնդրի կարգավորվելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում