Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ. Մկրտչյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ. Մկրտչյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ առանձնատներից։ 

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:  

«Բոլոր քաղաքացիները, ովքեր կացարանի խնդիր ունեին, տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մի մասը ցանկացել է հանգրվանել բարեկամների տներում։

Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)»,- գրել է նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում