Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ՊՆ

Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հավելելով, որ չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում