Սևանա լճի մակարդակն իջել է
Սևանա լճի մակարդակը հուլիսի 17-23-ը ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.51մ (23.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.572մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 23-ը ներառյալ՝ 116.932մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.313մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 23-ը ներառյալ՝ 82.738մլն. մ³:
Կարծիքներ