Հռոմի պապը Համաշխարհային բանկին ու ԱՄՀ-ին կոչ է արել կրճատել ամենաաղքատ երկրների պարտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այս օրերին տեղի ունեցող կառավարման մարմինների գարնանային նստաշրջանի կապակցությամբ դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գործառուներին և հորդորել նրանց զգալիորեն կրճատել ամենաաղքատ երկրների պարտքերը, որոնք աճել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Հայրապետի նամակի տեքստը հինգշաբթի օրը հրապարակել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը:
«Տնտեսական, ֆինանսական և սոցիալական համերաշխության պարտավորությունները ներառում են շատ ավելին, քան էպիզոդիկ բարեգործությունները»,-ասվում է Ֆրանցիսկոսի խոսքում:
«Անհրաժեշտ է պայքարել աղքատության, անհավասարության, գործազրկության, բնակարանային անապահովության, հողազրկության և մարդկանց սոցիալական ու աշխատանքային իրավունքների անհամապատասխանության պատճառների դեմ»,-ասել է նա:
Հռոմի պապը կոչ է արել ստեղծել նոր և վերականգնել գլոբալ կառավարման հին ինստիտուտները`միջազգային հարաբերությունների նոր ցանց կառուցելու համար՝ մարդկային համաչափ զարգացումը խթանելու համար:
Կարծիքներ