«Հրազդան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է արտանետված թմրամիջոցը
2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նախապես տեղեկացված լինելով թմրամիջոցի հաջողված արտանետման փորձի մասին, իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում հայտնաբերել են մեկական USB լար և ականջակալ, իսկ հատակում նախապես պատրաստված թաքստոցից՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,67 գրամ քաշով, առանձնացված 2 փաթեթ, ապակյա գլանակ և արգելված իրերի փոխանցումն ապահովելու համար նախատեսված, թելից պատրաստված ինքնաշեն պարան՝ 24 մետր երկարությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ