Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 3-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 32 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 2, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, ինքնավնասման, պետական սահմանն ապօրինի հատելու, ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության խախտման, թմրանյութի իրացման և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ