Մակրոնն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը:
Ալիևը տեղեկացրել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել` Ադրբեջանի սահմանային և մաքսային ռեժիմների կանոնների պահպանմամբ:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և առկա լարվածության վերացման հարցում:
Կարծիքներ