Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, այցելել դպրոցներից մեկը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Դեսպանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոկում։
«Սպիտակ քաղաքը եղել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնը։ Քաղաքը ոտքի է կանգնել և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Քաջայր Նիկողոսյանին և սպիտակցիներին իրենց ընդունելության և այս կյանքի դասի համար»,- գրել է դիվանագետը։
Նա նաև այցելել է Սպիտակի Դանիել Սահակյանի անվան դպրոց, որը վերանորոգվել ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից։
«30 տարի առաջ այս դպրոցի հիմնադրումից ի վեր ֆրանսիական աջակցությունը չի դադարում»,-գրել է նա։
Կարծիքներ