Այս պլանն իրագործելու դեպքում տարածաշրջանը կանցնի ռուս-ադրբեջանաթուրքական տանդեմի տոտալ վերահսկողության տակ
Ինչու է Ադրբեջանը Ռուսաստանի հետ պատանդ պահում մեր 120 հազար հայրենակիցներին
Բոլորիս հայտնի ուժերի կողմից Արցախում իրականացված պալատական հեղափոխությանը հաջորդեց արյունալի ռազմական ագրեսիան ինչպես նաև ՊԲ-ի զինաթափումը։ Ռուս-ադրբեջանաթուրքական տանդեմի համար սա լավագույն միջոցն էր արցախահայությանը իրենց տներից վտարելու և նրանց ճակատագրի հարցը հրատապ դարձնելու համար։
Ցեղասպան գործողությունների պատճառով 120 հազար հայեր այլևս ունեն պատանդի կարգավիճակ։ Առերևույթ Արցախի հայաթափումը միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին, որը կրկին առերևույթ կհասնի իր նպատակին, բայց․․․։
Ստեղծված իրավիճակում սակայն Արցախի հայերի տարհանումը ուղղակի ի չիք կդարձնի թշնամական եռյակի գլխավոր պլանը։ Փորձենք հասկանալ ինչու։
Սյունիքի միջանցքի վերաբերյալ Իրանի բավական կոշտ դիրքորոշումը ինպես նաև Արևմուտքից եկող ազդակները թույլ չեն տալիս մեր թշնամիներին հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունից։
Սա փախուղային իրավիճակ կլիներ ռուսների և թուրքերի համար եթե չծագեր արցախահայության հրատապ խնդիրը։ Այն լուծելու դեպքում Ռուսաստանի խաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում այլևս անիմաստ կլինի, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ուղղակի կկորցեն միջանզք կորզելու հույսը։
Այս համատեքստում միջանք ստանալու թերևս միակ ճանապարհը Հայաստանի պետականության ըստ էության վերացումն է։ Ավելի ստույգ, մեր երկրում անհրաժեշտ է իրագործել հեղաշրջում և պետության ղեկավար նշանակել Ռուսաստանի անձնական օգտագործման որևէ անձի։ Վերջինս, արցախահայության տարհանման դիմաց կստորագրի Սյունիքի միջանցքը ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին հանձնելու փաստաթուղթ։ Այո, Ռուսաստանը կզրկվի Լեռնային Ղարաբաղում ռազմական ներկայությունից միևնույն ժամանակ ստանալով վերահսկողություն աշխարհաքաղաքական առումով խիստ կարևոր Սյունիքի միջանցքի նկատմամբ։ Այս պլանն իրագործելու դեպքում տարածաշրջանը կանցնի ռուս-ադրբեջանաթուրքական տանդեմի տոտալ վերահսկողության տակ, իսկ Հայաստանը զրկվելով Սյունքից կդառնա բարձր ինքնավարություն ունեցող ՌԴ մարզ։ Մեր երկրի մնացած հատվածի անվտանագությունը կապահովեն ռուս զինվորականները։
Կարծում եմ պարզ է, ինչու Արցախում տեղի ունեցած արյունոտ իրադարձություններին հաջորդեցին 5-րդ շարասյան ջղաձիգ գործողությունները և որն է դրանց նպատակը։ Հայաստանը կանգնած է պետականության կորստի շեմին։ Ծանր Իրավիճակից դուրս գալու ուղիների մասին հաջորդիվ․․․։
Դավիթ Ջալալյան
Կարծիքներ