ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով. Պապիկյան

ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով. Պապիկյան

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ։

Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձրացվել էր տասը տոկոսով։

Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։

Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ»,- հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում