Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. Պապիկյան

Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. Պապիկյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում է խոցելի խմբի ընտանիքներին` հաղթահարել աղքատությունը աշխատանքի միջոցով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ծրագրերից մեկով խրախուսվում է անասնապահությամբ գումար վաստակելը, իսկ երկրորդը սեզոնային բնույթ ունի՝ սեփական հողը մշակելու դիմաց շահառուներն աշխատավարձ են ստանում։

Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի այս ծրագրերով եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. թիվը մինչև տարեվերջ աճելու է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում