Պետություն-մասնավոր գործընկերության օրինագծում փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Պետություն-մասնավոր գործընկերության օրինագծում փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը:

Փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: Նշված արդյունքին հասնելու համար նպատակահարմար է համարվել մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ: Այն նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, (այդ թվում՝ օտարերկրյա) ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման եւ փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար»,- նշել էր Ավանեսյանը:

Օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 95 «կողմ» և 18 «ձեռնպահ» ձայներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում