Ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է. Արայիկ Հարությունյանը որոշում է ստորագրել

Ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է. Արայիկ Հարությունյանը որոշում է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Որոշման համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում