Գյումրիում պարեկների ու բժիշկների շնորհիվ 3-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել

Գյումրիում պարեկների ու բժիշկների շնորհիվ 3-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել

Ապրիլի 18-ին, պարեկային ծառայողները Գյումրու Գորկու փողոցում ժամը 15։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատել են  իր սեփական ավտոոմեքենայի վթարային լուսարձակները միացրած իրենց մոտեցող մի ավտոմեքենա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Մեքենայի վարորդն ու կինը տեղեկացրել են, որի  ավտոմեքենայի մեջ է գտնվում իրենց 3 տարեկան տղան, ով առողջական լուջ խնդիրներ ունի, ինքնազգացողությունը անկայուն է։ Երեխային շտապ հիվանդանոց հասցնելու համար խնդրել են պարեկների օգնությունը, քանի որ վարորդը՝ կապված երեխայի առողջական խնդիրների հետ, լարված է եղել և չի կարողացել կենտրոնանալ ու վարել ավտոմեքենան:

Պարեկները երեխային իրենց ծառայողական ավտոմքենայով տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները կարգավորել են երեխայի ինքնազգացողությունը, դուրս բերել շոկային վիճակից։ Փոքրիկը մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում