Նադալը չի մասնակցի «Ռոլան Գարոս»-ին
Թենիսի «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի «Ռոլան Գարոս»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Իսպանացին Ֆրանսիայի բաց առաջնությունը բաց կթողնի, քանի որ չի հասցրել վերականգնվել վնասվածքից:
Նադալը վնասվածք էր ստացել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:
Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը, կմեկնարկի մայիսի 28-ին և կեզրափակվի հունիսի 11-ին:
Կարծիքներ