Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 2 հա,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 5000 քմ,
Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում՝ 6 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8․5 հա։
Կարծիքներ