Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ

Համայնքային հողամասում կառուցված ինքնակամ կառույցն անկախ օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Այսօր կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնելով իրենց կարծիքներն ու դիտարկումները՝ ավագանու անդամները նշել են, որ ոլորտի կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է:

***

Երևանի ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով համայնքային բյուջեից կհատկավի 8 միլիոն 622 հազար դրամ: 3 միլիոն դրամ էլ կտրամադրվի Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում