ԱՀԿ տնօրենը կոչ է արել ընդլայնել պատվաստանյութերի արտադրման հարցով զարգացող երկրների հնարավորությունները

ԱՀԿ տնօրենը կոչ է արել ընդլայնել պատվաստանյութերի արտադրման հարցով զարգացող երկրների հնարավորությունները

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան կոչ է արել ընդլայնել պատվաստանյութերի արտադրման հարցով զարգացող երկրների հնարավորությունները, հաղորդում է Reuters-ը:

Նա հայտնել է, որ աջակցում է կառուցվածքի ստեղծմանը, որը զարգացող երկրներին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ պատվաստանյութերի արտադրման նկատմամբ ապագա պանդեմիաների ժամանակ:

«Պատվաստանյութերի 70 տոկոսն այսօր գտնվում է միայն 10 երկրի տրամադրության տակ, իրականում դա անընդունելի է»,-ասել է նա:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում