Բոլորի աչքերում փայլող արցունք կար. ԱՀ պետնախարարը Թաղվարդում մասնակցել է «Վերջին զանգ»-ի միջոցառմանը
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել է Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում «Վերջին զանգ»-ի միջոցառմանը և շնորհավորել շրջանավարտներին:
Այս մասին պետնախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Գրառման մեջ նաև ասված է.
«Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»:
Կարծիքներ