«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության»․ Սերժ Թանկյանը հրապարակել է Լոս Անջելեսի քաղաքապետի գրառումը
«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության», - Թվիթերի իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթը»: Նրա հրապարակումով ֆեյսբուքյան իր «սթորի» բաժնում կիսվել է նաև հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ «Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր թատրոններին, որով սպառնում է հարված հասցնել հայերի քաղաքացիական և միջուկային ուժերին, և պետք է ընդունի միջազգային դիտորդներին: Երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության միակ ուղին են»,֊ գրել է Գարսեթը:
Կարծիքներ