Ռիբերին տուգանվել է սիմուլյացիայի դիմելու համար
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Պարմա» - «Ֆիորենտինա» հանդիպման ընթացքում գրանցված միջադեպերից մեկի վերաբերյալ:
Sky Italia-ի հաղորդմամբ՝ կարգապահական կոմիտեն 2000 եվրոյով տուգանել է «Ֆիորենտինայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին, որը խաղային դրվագներից մեկում դիմել է սիմուլյացիայի:
«Պարմա» - «Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Ռիբերին «Ֆիորենտինա» է տեղափոխվել 2019 թվականին, ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում, խփել 3 գոլ:
Կարծիքներ