Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Էրդողանին անցկացնել խորհրդակցություն Արեւելյան Միջերկրական ծովում կարգավորումների համար
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշերը կիրակի հեռախոսային բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում կոչ արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություններ Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվրախորհրդի նախագահը խոսել է նախագահ էրդողանի հետ Արեւելյան Միջերկրական ծովում աճող լարվածության կապակցությամբ․․․Եվրախորհրդի ղեկավարը նաեւ կոչ է արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություն Արեւելյան Միջերկրական ծովի հարցով խաղաղ եւ համաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով»,-ասել է նա։
Կարծիքներ