Մեր վերջնական պարտությունը այնժամ կլինի, երբ հայի ձեռքով հայի արյուն թափվի. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. Հարգելի՛ ու սիրելի՛ հայեր ։ Ես չեմ կարող ձեզանից ակնկալել կամ պահանջել զերծ մնալ այս կամ այն քաղաքական ուժերի հորդորներից , բայց պարտքս եմ համարում խնդրել , որ լինեք զգուշավոր։ Մեր վերջնական պարտությունը այնժամ կլինի , երբ հայի ձեռքով հայի արյուն թափվի ։ Մենք արդեն նման պարտություն կրել ենք , պատմությունը չպիտի շարունակվի ։ Զգո՛ն եղեք և ուշադիր , որևէ մեկի աթոռը ինձ համար թանկ չէ հայ մարդու կյանքից ։
Զինվորի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքականությունից ։
Կարծիքներ