Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են Կենտավրոս համաստեղության ամենաարագ աճող սև խոռոչը

Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են Կենտավրոս համաստեղության ամենաարագ աճող սև խոռոչը

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը հայտնաբերել է վերջին 9 միլիարդ տարվա ընթացքում ամենաարագ աճող սև խոռոչը: : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոդվածը հրապարակվել է arXiv.org էլեկտրոնային preprint կայքում և հրապարակման է ներկայացվել Publications of the Astronomical Society of Australia ամսագրում։

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը օգտագործել է SkyMapper Southern Sky Survey-ի տվյալները:

Հոդվածում նշվում է, որ գերզանգվածային սև խոռոչը, ավելի մեծ է, քան Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչը: Համեմատելի չափերի այլ սև խոռոչներ դադարել են նույնքան արագ աճել միլիարդավոր տարիներ առաջ: Այն կարելի է տեսնել նաև լավ սիրողական աստղադիտակով, մինչդեռ այն գտնվում է Երկրից մոտ 7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: 

Նշվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակների բոլոր ուղեծրերը կտեղավորվեն այս սև խոռոչի հորիզոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում