Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Միհրան Խաչատրյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորընտիր նախագահ Միհրան Խաչատրյանը կարծում է,որ ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։
«Ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։ Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։ Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»,- ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:
Կարծիքներ