Մենք պետք է գործենք արագ և վճռականորեն. Լեհաստանի վարչապետը՝ Ուկրաինային օգնելու մասին

Մենք պետք է գործենք արագ և վճռականորեն. Լեհաստանի վարչապետը՝ Ուկրաինային օգնելու մասին

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրի ԱՄՆ-ից ոչ պակաս չափով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեկ ասաց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամսական 1-1,5 միլիարդ դոլարի չափով: Մինչ այժմ խոստացված 9 միլիարդ եվրոյի միայն կեսն է ուղարկվել Ուկրաինա: Մենք պետք է գործենք արագ և վճռականորեն»,- ասել է Մորավիեցկին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում