Կաթնառատ գյուղում մոտ 1000 հակ կուտակած անասնակեր է այրվել

Կաթնառատ գյուղում մոտ 1000 հակ կուտակած անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 21։06-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր, ջերմահարվել փայտե կառուցատարրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում