ՌԴ-ն հրթիռակոծել է Կրեմենչուկում առևտրի կենտրոնը․ կա 13 զոհ

ՌԴ-ն հրթիռակոծել է Կրեմենչուկում առևտրի կենտրոնը․ կա 13 զոհ

ՌԴ-ի հրթիռային հարձակման է ենթարկել Ուկրաինական Կրեմենչուկի առևտրի կենտրոնը, որի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Այս մասին հայտնել է Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է նաև, որ ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է մեկ մարդ։ Բուժօգնության է դիմել 59 մարդ, նրանցից գրեթե կեսը ծանր վիճակում է։ Ուկրաինայի Գլխավոր դատախազության տվյալներով՝ քաղաքացիներից ավելի քան 40 դիմում են ստացել իրենց հարազատների անհետ կորելու վերաբերյալ։

Ավերված առևտրի կենտրոնի տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ G7-ի երկրների ղեկավարները դատապարտել են Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակումը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում