Washington Post-ը հայտնում է Արցախում սպանված 52 սիրիացի վարձկանների մասին

Washington Post-ը հայտնում է Արցախում սպանված 52 սիրիացի վարձկանների մասին

Washington Post-ը հայտնում է Արցախյան մարտերում սպանված 52 զինյալների դիերը Սիրիա տեղափոխելու մասին:

Նրանց հավաքագրել են թուրքամետ խմբավորումները՝ Սիրիայից Ադրբեջան ուղարկելու համար, որպեսզի ընդգրկվեն հարվածային ջոկատներում՝ Արցախում հայկական ուժերի դեմ կռվելու համար, լրագրողներին ասել են նրանց հարազատները:

Վաշինգտոնյան պարբերականի զրուցակիցներն ասել են, որ վարձկանները ամսական 2000 ԱՄՆ դոլար են ստանում Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար: Նման գումար է նշվել նաև փորձագետների զեկույցներում և այլ պարբերականներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում