Բարսելոնան հետաքրքրվում է ՄՅՈՒ-ի հարձակվողի ծառայություններով

Բարսելոնան հետաքրքրվում է ՄՅՈՒ-ի հարձակվողի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրվում է ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնացիներն անգլիացուն դիտարկում են որպես երկընտրանք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե չկարողանան նրան ձեռք բերել։ Խաղացողն ինքը ՄՅՈՒ-ից հեռանալու դեպքում պատրաստ է դիտարկել կարիերան Կատալոնիայում շարունակելու հնարավորությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը կարող է հեռանալ թիմից քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։

Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 խաղի, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023-ի հունիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում