Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  2-5 մ/վ:

Ինչպես տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում