Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասում բողոքները ցրելիս

 Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասում բողոքները ցրելիս

Առնվազն ութ մարդ Է զոհվել Մյանմայի կենտրոնական մասի Աունբան քաղաքում զինվորականների կողմից բողոքավորներին ցրելիս: Մարտի 19-ին այդ մասին հայտնել Է Myanmar Now հրատարակությունը:

Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք հանդես Էին գալիս երկրում զինվորական կառավարության դեմ: Յոթ մարդ սպանվել Է տեղում, մեկն ավելի ուշ ստացած վերքերից մահացել Է հիվանդանոցում:

Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահամանելու եւ երկրի ղեկավարության պաշտոնազրկման մասին:

Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հակազինվորական բողոքների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում